
Նշանախշ – Գեղազարդման հիմնական տարրը նշաձև ուրվագծով նախշն է (կամ հորինվածքը): Պատկերվում են կանոնավոր շարքերով, վանդակում և առանց վանդակի: Ծածկում են ողջ կարպետադաշտը: Ունի համահայաստանյան տարածում: Կենաց ծառ -Գեղազարդման համակարգի հիմնական տարրը «Կենաց ծառ» նախշն է (կամ հորինվածքը): Պատկերվում են կանոնավոր շարքերի տեսքով և ծածկում են ողջ կարպետադաշտը: Լինում են վանդակում և առանց դրան, իրական տեսքով և գծայնացված: Ունի համահայաստանյան տարածում: