Բարև ձեզ։ Այսօր մենք դասարանով գնացել էինք, ներկայացում կատվի տան մասին։ Ներկայացումը սկսվել էր, և այնտեղ շատ ծիծաղալու էր, և շատ հավես։ Այնտեղ կայն երկու այծեր, երկու աքլորներ, և միհատ խոզ որը շատ երեխաներ ուներ։ Նաև այնտեղ կայն չորս հատ կատու և ձորսից երկուսը աղքատ էին իսկ մյուսը ոչ, բայց հետո նրանքել տուն չունեցան և հետո մյուս գիշեր քնեցին դուրսը որովհետև նրա հյուրերը չեին թողնում նրանց տանը մնալ։ Եվ նրանք հասկացան որ պետք է փոքրիկ աղքատ կատուների հետ համ տուն կառուցել համ բոլորով ընտանիք կազմել։
Меня зовут Алиса. Мне 8 лет. Я учусь в школе, в третьем классе. У меня большая семья. У меня есть папа, мама, брат, сестра, бабушка, дедушка. Моего папу зовут Артур, маму — Лена. Мои родители работают. Это мои дедушка и бабушка. У
дедушкибольшие уши,
а у бабушки большие глаза. Они не работают. Это мой младший брат. Его зовут Глеб. Ему 2 года. Он похож на дедушку. Мою сестру зовут Диана. Она умная и весёлая. Ей 5 лет. Она очень любит играть. Я очень люблю свою семью!
Մի օր մի մարդ արագ–արագ գնում էր ասծու մոտ։ Եսել նրան հարցեր, ուր էս գնում այ մարդ, ու ինքը ասաց գնում եմ ասծու մոտ եսել մի բան նրան ասացի,
ասացի որ կարող էս Ասծուն ասել որ միհատ գայլ կա ամբողջ օրը հաց չի գտնում նույնիսկ հացի փշուրներ։ Եվ հետո անխելք մարդը հանտիպեց աղջիկան և աղջիկնե ասեց նրա խոսքը և հետ հանտիպեց չորոցաց ծառին և վերջապես գնաց ասծու մոտ և բոլորիս խոսքերը ասեց աստված և նա եկավ ասեց առաջինը ծառին և հետո
աղջիկան և հետո ինձ ասաց որ մի անխել մարդ գտնեմ և ուտեմ։
Բարև Անխելք մարդ: Ես քեզ գրում եմ նամակ: Ես ուզում եմ քեզ ինչ որ բան ասել, դու կարող էի ծառի տակից ոսկին հանել և հետո գնդակը աղջիկա մոտ նոր հետ ամուսնանալը, և վերջում գայլին տաներ ուտելիք տարյ: Ես ուզում եմ ասել որ դու կհասնես նոր անես, և դու կարող էի անել այդ ամենինչը: Աստված այդ բախտըներ քեզ տվել:
Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։ Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։ Ճանապարհին մի գայլ պատահեց.
– Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,- հարցրեց գայլը։
– Գնում եմ աստծու մոտ,- պատասխանեց աղքատը,- դարդ ունեմ ասելու։
– Դե որ գնաս աստծու մոտ,- պատասխանեց գայլը,- ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։
– Լա՛վ,- ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։
Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։
– Ո՞ւր ես գնում, ախպեր,- հարցրեց աղջիկը։
– Գնում եմ աստծու մոտ։ 50
– Երբ որ աստծուն տեսնես,- աղաչեց սիրուն աղջիկը,- ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։
– Կասեմ.- խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։
– Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,- հարցրեց չոր ծառը։ – Գնում եմ աստծու մոտ։
– Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,- խնդրեց չոր ծառը,- աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։
Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։
– Բարի օր,- ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։
– Բարով եկար,- պատասխանեց աստված,- ի՞նչ ես ուզում։
– Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։
– Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,- ասաց աստված։
– Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,- ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։
Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։
Վերադարձին պատահեց չոր ծառին։
– Ինձ համար ի՞նչ ասաց աստված,- հարցրեց չոր ծառը։
– Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,- պատմեց մարդը։
– Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։ 51
– Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,- պատասխանեց աղքատը,- աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,- ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.
– Ի՞նչ լուր բերիր ինձ համար։
– Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։
– Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։
– Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,- ասաց աղքատն ու հեռացավ։
Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։
– Հը՛, աստված ի՞նչ ասաց։
– Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։
– Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,- հարցրեց սոված գայլը։
– Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։
– Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,- ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:
Հարցեր և առաջադրանքներ
1. Բացատրի՛ր.
Ապսպրել –Ուրիշի միջոցով հանձնարարություն անել՝ պատվիրել
թախանձել -Սաստիկ խնդրել, աղաչել
2. Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:
Անխելք մարդ, աղջիկ, Աստված, գայլ, ծառ։
3. Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:
Գայլը շատ սոված էր և ոշմի տեղց ուտելիք չեր գտնում։
Ծառը չորացել էր, և չեր կարողանում աճել տակի ոսկիյից։
Աղջիկը հարուստ էր, բայց չուներ ամուսին։
4. Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:
Ինձ ամենշատը դուր եկավ աղջիկը և Աստված։
5. Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:
– Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,- ասաց աղքատն ու հեռացավ։
6. Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։
-Անխելք մարդ ինչու էս դու անբախտ։
-Ես անբախտ եմ, որովհետև ես անհակացող եմ։
-Գայլ ինչու էս դու այդքան սոված։
-Քանի որ երեք օր է ես հաց չեմ կերել։
–Աղջիկ դու ինչու ես այդքան տխուր։
–Որովհետև ամուսին չունեմ։
–Աստված ինչու ես դու այդքան խելացի։
–Որովհետև ես ամեն ինչ գիտեմ,և միշտ մարդկանց օգնում եմ։
7. Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ: