Monthly Archives: January 2026

Կույրերի կարծիքը

Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով

Երեք-չորս հոգով

Կույրերը եկան

Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,

— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։

Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝

— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։

Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։

Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած

Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.

-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։

Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…

Ու աղմկելով ամեն մինը ջոկ,

Ինչպես որ եկել

Դեմ էին ընկել,

Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկինՍարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

Այց ժողովրդական արվեստի թանգարան

Այսօր մենք դասարանով գնացել էինք <ժողովրդական արվեստի թանգարան>։ Այնտեղ կար մի պապիկ, որը մեզ հեքաթի ձեվով պատմեց թե հին ժամանակներում ամեն ինչ ինչպես է եղել։ Այն ինչը որ պապիկը մեզ և բոլորիս պատմեց այդ ամենը շատ հետաքրքիր էր և օգտակար: Նա պատմեց, որ հին ժամանակներում մի տատիկ ու պապիկ են լինում։ Տատիկի անունը լինում է Աշխեն իսկ պապիկի անունը Սևաբերդ: Մի օր պապիկը Աշխեն ասում է, որ Աշխեն մի տեսակ սիրտս քաղցր բան է ուզում, իսկ տատիկը ասում է թե Սևաբերդ ջան կրուասան կուզես եւ նա պատասխանեց որ կուզեի և Աշխենը կռուասանը բերեց նրան տվեց եւ Սևաբերդը հարցրեց արդյոք որտեղ են կռուասանի նախշերը: Աշխենը պատասխանեց, որ չգիտի թե որտեղ են դրանք: Պապիկի պատմածը մեզ դուր եկավ:
Մենք թանգարանում տեսանք և ծանոթացանք հայկական հին մշակույթի գեղեցիկ նմուշների հետ, այնտեղ տեսանք հին փորագրված նախշերով գեղեցիկ կուժեր, անչափ գունազարդ գորգեր, և շատ գեղեցիկ հայկական տարազներ որոնք ես կուզեի հագնել և փորձել:

Շնորհակալություն գեղեցիկ օրվա համար:

Ձմեռային խաղերը Ջրվեժում

Այսօր մենք դասարանով գնացել էինք Ջրվեժի Անտառապարկ: Այնտեղ մենք պահեցինք բուլկիներով և թեյ խմեցինք: Մենք այնտեղ նաև խաղացինք ձնագնդի և ահագին զբոսնեցինք: Բնությունը շատ գեղեցիկ էր, ծառերը ծածկված էին սպիտակ ձյունով: Շատ գեղեցիկ և հիշարժան օր անցկացրեցինք: Շնորհակալություն մեր ուսուցչուհուն մեզ նման գեղեցիկ վայրեր տանելու համար:

Դդմահեքաթ

Լինում է չի լինում մի դդում է լինում: Նա շատ է սիրում խաղալ երեխաների հետ, բայց նրա հետ ոչ ոք չեին խաղում: Մի օր մեկը նրան հետ ուզում էր խաղալ, նրա ւանունըել գազար և նայել էր նույն պես ընկեր չուներ և մեկին գթաց և դդումնել նրան գթաց: Մի օր նրանք իրար հետ գնացին խանութ և մեկը նախանձեց նրանց, որովհետև նա չեր ուզում ամեն մեկը իրար ընկեր լինեն և նա մի բան որոշեց: Այդ աղջիկը ասեց նրա գյուղ ընկերներին ասեց գնան նրա գողանալու որ իքնել դարյա բազուկի ծառան: Արթեն անցավ հինգ տարի անցավ և նրանք դեռ չեն կարողանում նրան փախցնել, բայց դդումը լսեցթե ոնց է ուզում բազուկը նրան փախցնել և մեկել գազարնել լսեց և նրան բացատրեց որ բոլորս իրար ընկերներ լինել, և երբեկ չկռվեն:

Տեղեկություն դդմի մասինՏեղեկու

Օրական որքա՞ն դդում կարելի է ուտել | Բաղադրատոմսեր

Դդումը շատ օգտակար բանջարեղեն է, որի մեջ կա բազմաթիվ վիտամիներ։ Այն ունի կլոր տեսք, և գույնը դեղնանարջագույն է։ կոշտ կեղևի տակ գտնվում են սերմերը և պտղամիսը։ Հյուսիսային Ամերիկայում (Մեքսիկայի հյուսիսարևելյան և Միացյա նահանգների հարավային տարածքների) բնիկ դդումներն ամենահին տնային բույսերից են, որոնք օգտագործվել են մ.թ.ա. 7,500-ից մինչև 5000 թվականներին։ Դդումները լայնորեն աճեցվում է և՜ վաճառքի, և՜ սննդի, և՜ գեղագիտության, և՜ բժշկական նպատակներով օգտագործման համար։ Օրինակ, դդումի կարկանդակ Կանադայում և Միացյալ Նահանգներումտոնական կերակուրների ավանդական մասն է, ինչպես նաև դդումներից հաճախ փորագրվում են գանգանման լապտերներ՝ Հելոուին ժամանակ շրջակայքը զարդարելու համար, և սովորաբար դդումից պատրաստվում են տարբեր տեսակի ձմեռային ուտեստներ։ Դդումը խոհարարության մեջ օգտագործվում է տարբեր ձևերով։ Դդմի բաղադրիչ մասերի մեծ մասն ուտելի են, ներառյալ մսոտ կեղևը, սերմերը, տերևները և նույնիսկ ծաղիկները։ Հարավարևմտյան Միացյալ Նահանգներում և Մեքսիկայում դդմի ծաղիկները հանրաճանաչ և լայնորեն մատչելի սննդի տեսակ են։ Դրանք կարող են օգտագործվել ճաշատեսակները զարդարելու համար․ դրանք կարելի է խաշել կաթսայի մեջ, ապա տապակել յուղով։ Դդմի սերմերը, որոնք նաև հայտնի են որպես «պեպիտա», ուտելի են և ունեն սննդարար մեծ արժեք։ Դրանք ունեն մոտ 1,5 սմ երկարություն, հարթ են, ասիմետրիկ ձվաձև, բաց կանաչ գույնի են և սովորաբար ծածկված են սպիտակ կեղևով, սակայն կան դդմի որոշ սորտեր, որոնց սերմերը կեղև չունեն։ 

Իմ մեդիա հմտություններ

Ես ձեզ կներկայացնեմ իմ մեդիա հմտությունները, որոնց օգնությամբ ես կարողանում եմ ստեղծագործել և արտահել իմ մտքերը և ստեղծել գեղեցիկ նյութեր: Այդ բոլոր գործիքները ես սովորել եմ իմ դպրոցում: Ես կարողանում եմ աշխատել Power Point ծրագրով, որով ես կարողանում եմ ստեղծել մի քանի գեղեցիկ նկարազարդումներով շնորհանդեսներ, հետաքրքիր սլայդեր: Նաև գիտեմ Word ծրագիրը, որի միջոցով կարողանում եմ աշխատել տեքստերի հետ, գրել և կարդալ ուղարկված առաջադրանքները իմ ուսուցչի կողմից: Նաև սիրում եմ Paint ծրագիրը, որով կարողանում եմ նկարել: Նաև օգտվում եմ իմ մելյից և գրում ու ստանում նամակներ: Հիմնականում աշխատում եմ Edublogi իմ բլոգի, շատ հավես է այդպես աշխատելը, քանի որ հետո կարողանում եմ նայել իմ աշխատանքները: Այս վերջերս սովորեցինք ստեղծել QR կոդեր, որոնց միջոցով կարելի է մտնել տարբեր կայքեր: Վերջերս նաև մենք սովորեցինք ստեղծել Kahoot խաղը:

Ձյան մասին

1․ Ձյունը ոչ այլ ինչ է, քան սառած ջուր: 

2. Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձյունը սպիտակ: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով:

3. Չկան ձյան միանման 2 փաթիլներ, իսկ ահա հավասարաչափ փաթիլներ կարողացել են գտնել: 

4. Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, բայց ԱՄՆ-ում հայտնաբերվել է «ամենամեծը»` 38 սմ:

5. Գիտե՞ք, թե ինչու է ձյունը ճռճռում, հատկապես սաստիկ  սառնամանիքին: Ձյունիկները կոտրվում են եւ շփվում միմյանց հետ: Այսպիսի եղանակով է ստացվում «ճռճռոցի» էֆեկտը:

6. Դուք կարծում եք, որ ձյունը կարող է միայն սպիտա՞կ լինել: Իհարկե ո՛չ: Սեւ, կանաչ, նարնջագույն, ահա այսպիսի գունային երանգներով էին լցվել Միացյալ Նահանգների (1955թ.), Ռուսաստանի (2007թ.) եւ Շվեյցարիայի (1969թ.)  փողոցները: 

7. Սահարա անապատը ձյուն «տեսել է» 1979 թվականին՝ առաջին եւ վերջին անգամ:

8. Երբեւէ մտածե՞լ եք, թե տարվա կտրվածքով որտեղ է ամենաշատը ձյուն տեղում: Դա Բեյքեր լեռն է, որը գտնվում է Վաշինգտոնում: Համաշխարհային ռեկորդն այստեղ է գրանցվել 1998-1999 թվականներին տեղացած 2850 սմ ձյան շնորհիվ:

Բույսերի լաբարատորիա

Այսօր մենք գնացել էինք բւյսերի լաբարատորիա։Այնտեղ կային կենդանիներ և բույսեր։ Այնտեղի կենդանիներին մենք սիրեցինք։ Այնտեղ կային կրյաներ կարմիր աչքերով,ծովախոզուկներ, գունավոր ձկներ և թութակներ։ Այնտեղ մեզ պատմեցին ձկների մասին,ինչպես նրանց պահել և կերակրել,նաև պատմեցին ինչպես բույսեր աճեցնել։ Այն տեղը ինձ շատ դուր եկավ և ես ելի կգնամ այտպիսի հետաքրքիր տեղեր։Այնտեղ ինձ շատ դուր եկավ քանի որ ես իմացա նոր տեղեկություններ ձկների մասին ,թե ինչպես նրանց պահել տան պայմաններում ,իմացա տեղեկություն կրիաների մասին,ինչպես աճեցնել բույսեր եվ խնամել դրանց։